Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՏԻՄ` 3:1 հօգուտ ու ընդդեմ ՔՊ-ի

ՏԻՄ` 3:1 հօգուտ ու ընդդեմ ՔՊ-ի
22.10.2018 | 12:40

Կիրակի օրը ՏԻՄ ընտրություններ էն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 49 համայնքներում, 24-ում ընտրությունները հերթական էին, 25-ում՝ արտահերթ: Համայնքներից 42-ում ընտրել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամների, և մեկ համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի:


Նախնական տվյալներով՝ Արմավիրում հաղթել է ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը, Էջմիածնում` ՔՊ թեկնածուն Դիանա Գասպարյանը, Կապանում անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է ՔՊ թեկնածուին։ Հրազդանում հաղթել է Սևակ Միքայելյանը, նրան ՔՊ-ն չէր աջակցում։
ԿԸՀ նախնական տվյալներով՝ ժամը 20-ի դրությամբ 49 համայնքներում ձայնի իրավունք ունեցող 217808 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 43.28 տոկոսը:
Ստացվում է տարօրինակ պատկեր` 49 համայնքներից 25-ում ընտրությունները արտահերթ էին, այսինքն` հեղափոխության ալիքի վրա հրաժարականների հետևանք: Եթե համայնքի բնակիչները բողոքել են ու հասել են իրենց համայնքապետի հրաժարականին, ինչու՞ նույն եռանդով չեն գնացել նորին ընտրելու` 49 համայնքներում ձայնի իրավունք ունեցող 217808 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 43.28 տոկոսը: Այսինքն` նույնիսկ կեսը չի գնացել ընտրության: Հիմա Հայաստանում ամեն ինչ քննարկվում է ԱԺ արտահերթ ընտրությունների տեսանկյունից: Մինչ խորհրդարանում այսօր քննարկում են Ընտրական օրենսգրքի հապճեպ` 24 ժամյա քննարկման դրական ու բացասական կողմերը, պահանջում 3-4 օրվա խորհրդակցություններ ու առողջ զարգացումների հիմքեր դնել, Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության 44 տոկոսը և ՏԻՄ ընտրությունների մասնակցության 43.28 տոկոսը վկայում են, որ քաղաքական ուժերը օրենսդրական խնդիրներից զատ ընտրություններում բախվելու են շատ ավելի լուրջ խնդրի` ընտրողների մասնակցության հարցին: Բացահայտ է, որ մայրաքաղաքում ու մարզերում` ամբողջ Հայաստանում կա 46 տոկոս պասիվ ընտրազանգված, որին ակտիվացնելու համար ընտրարշավի կարճ ժամանակը կարող է չբավականացնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՏԻՄ ընտրություններում եղե՞լ են խախտումներ: Եղել են` ընթացիկ Հրազդանում 60 ընտրող օգնողների աջակցությամբ են մասնակցել ընտրություններին, Արմավիրում

քաղաքացիների ուղղորդումների ահազանգեր են եղել, ոստիկանությունը ճշտում է տեղեկությունները, գործող իշխանությունը պաշտոնների խոստումներ է տվել ընտրողներին:
Հայաստանի 4 քաղաքներում քաղաքապետ են ընտրել, 3 քաղաքում հաղթել է ՔՊ թեկնածուն: Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ 6000 ձայնի առավելությամբ, ՔՊ-ն նրան չէր պաշտպանում, բայց դրանից Սևակ Միքայելյանը չի դադարում ՔՊ անդամ լինել։ Պարզապես հիմա ՔՊ-ն պիտի ընդունի, որ իր հակաքարոզչությունը չազդեց, ՔՊ հայտարարությունները հակառակ արձագանքն ունեցան, Նիկոլ Փաշինյանը, Արմավիր, Էջմիածին, Կապան գնաց, Հրազդան չգնաց, բայց Սևակ Միքայելյանը հաղթեց Հրազդանում: Առավելևս, որ նույն ՔՊ-ն հայտարարելով, որ անընդունելի է ժառանգական իշխանությունը, լավ էլ օգտագործում է խնամի-բարեկամական-ազգակցական կապերը թե խորհրդարանում, թե կառավարությունում: Երկակի ստանդարտների գնահատականը Հրազդանը տվեց Սևակ Միքայելյանին ընտրելով:


ՔՊ-ն պարտվել է միայն Կապանում. ՔՊ-ի թեկնածու Նարեկ Բաբայանին հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը՝ 2000 ձայնի առավելությամբ։ Ինչպես և Երևանի ավագանու ընտրություններում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն մասնակցում էր ընտրարշավին և ՔՊ թեկնածուների քարոզչությունն էր անում: Նաև` Կապանում: Ինչու՞, ուրեմն, պարտվեց Նարեկ Բաբայանը` ստանալով 8076 ձայն: Հեղափոխական չե՞ն Կապանում: Հայաստանի հպարտ քաղաքացիների էյֆորիան անցե՞լ է: Թե՞ դա Սյունիքի պատասխանն է Հունան Պողոսյանի մարզպետ նշանակմանը ու վարչապետի, մեղմ ասած, տարօրինակ բացատրություններին` նարկոթրաֆիկի վերացման անհրաժեշտության վերաբերյալ: Փաստացի` 4 քաղաքներից միայն Կապանում են հասկացել` ի՞նչ է կատարվել Հայաստանում ու ի՞նչ է նշանակում ազատ, արդար, վարչական ռեսուրսներով չուղղորդված ընտրություն: Ստացվում է` հեղափոխությունը դուրս եկավ հեղափոխականի դեմ ու հաղթեց նրան: Սա, իսկապես, անսպասելի էր ու վկայում է, որ քաղաքացիները դուրս են գալիս հեղափոխության պարգևած թմբիրից ու սկսում են մտածել:


Հարց է, թե ինչպե՞ս կստացվի Գևորգ Փարսյանի, որ ստացել է 10021 ձայն, քաղաքապետությունը` ՔՊ-ի թեկնածուին հաղթելուց հետո: Ինչպե՞ս կստացվեն նրա հարաբերությունները Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի ու ընդհանրապես ՔՊ-ական իշխանության հետ: Հենց նրա պաշտոնավարումն է դառնալու ժողովրդավարության վիճակի ցուցիչը:

Դիտվել է՝ 3344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ